ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի Համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր, Հանրապետական խմբակցության պատգամավոր` Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:Այս հարցին կարելի է եւ մեկ նախադասությամբ պատասխանել, ինչպես նաեւ կարելի է մի քանի էջով պատասխանել նման հարցին, սա ներկայիս Հայաստանի Հանրապետության հանցավոր ռեժիմի հանցավոր գործունեության արդյունք է, Սասուն Միքայելյանի նման մարդը, նախ պատերազմի մասնակից է:  Ամպագոռգոռ բառեր չասեմ, բայց լուրջ ճանապարհ անցած մի հերոս է, որին էսպես կոպիտ ասած` կտրում են մի կտոր հացից, նրանից էսօր հող են խլում: Բայց մի՞թե սա  առաջին դեպքն էր Հայաստանում, այս վերջին տաս-տասներեք տարիներում սա միշտ եղել է:  Ու քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում այս ռեժիմն է, չլսված ապօրինություններ, անօրինականություններ սպասեք ամեն օր ու ամեն ժամ:    ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ, «Հայրենիք ու Պատիվ» կուսակցության ղեկավար




Լրահոս