Կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պետք է մանրամասն ներկայացներ նիստում ներկայացված օրենքի նախագծերը: Լրագրողները ցանկացան Մանուկյանից իմանալ նրա կարծիքը Ս. Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու մասին:
Նախարարն անդրդվելիորեն չէր ցանկանում պատասխանել այդ հարցին: Տեսնելով, որ լրագրողները չեն ցանկանում զիջել, նա թողեց և հեռացավ՝ այդպես էլ ասուլիս չանցկացնլով: Նման կերպ արձագանքեց նաև Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանն այսօր վերանշանակվեց Սյունիքի մարզպետ: