Ավտոբուսների գերծանրաբեռնվածության հարցը շարունակում է մնալ չլուծված. բողոք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը արդեն տևական ժամանակ է բողոք է ստանում քաղաքացիներից, որ ինչքան էլ քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ իրենք լուծում են Երևան քաղաքի տրանսպորտի հարցը, միևնույն է, այն մնում է չլուծված: Ըստ մեզ բողոքած քաղաքացիների՝ իրենք գրեթե ամեն օր բախվում են նույն խնդրին՝ ժամերով սպասում են տրանսպորտին:

Բանն այն է, որ 5, 35, 36 համարի ավտոբուսները գերծանրաբեռնված են: Մեր զրուցակիցները նշում են, որ իրենք ժամերով սպասում են ավտոկանգառներում, քանի որ ավտոբուսներում տեղ չկա նստելու:

Քաղաքացիները նշում են, որ խնդիրը առկա էր նաև մինչև նոր սերնդի ավտոբուսների ձեռբերումը: Տրանսպորտում շարունակում է՝ «ուղեւորների թիվը պետք է համապատասխանի նստատեղերի թվին» խնդիրը:

ArmLur.am-ը քաղաքացիների բողոքի հիման վրա զրուցել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց.

«30 հատ «Zhong tong» մակնիշի փոքր չափսի ավտոբուսները արդեն այս քանի օրը կստանանք: Մաքսիմում մեկ շաբաթից ավտոբուսները կլինեն Երևանում, հետո կմաքսազերծենք ու կարծում եմ` փետրվարի 1-ից կամ փետրվարի 5-ից գործարկման մեջ կինի»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ նոր ավտոբուսների խմբաքանակի ներկրմամբ պետք է լուծվի գերծանրաբեռնվածության հարցը:

Բայց փաստերը ցույց են տալիս, որ ավտոբուսների քանակի ավելացմամբ տրանսպորտի գերծանրաբեռնվածության հարցը չի լուծվում: Կարելի է ասել՝ քաղաքում միայն ավելանում են խցանումները՝ ավտոբուսների անհարմարավետության պատճառով:




Լրահոս