Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է ձեզ հանրային նախընտրական բանավեճերի շարքից վերջինին, որին մասնակցելու հրավեր ուղարկվել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջատարներին:
Բանավեճը տեղի կունենա այս չորեքշաբթի,
մայիսի 2-ին, 14:00-ին,
Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում:
Բանավեճը կվարի
“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր
Արամ Աբրահամյանը
Նախորդ բանավեճերի տեսագրությունները կարող եք գտնել առցանց:
Բանավեճերի այս շարքը կազմակերպվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Բանավեճերի անցկացմանն աջակցում է նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:
Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝ 010 500 119