Անգլիական երեք ակումբ հետաքրքրված է Ռոյսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական  մի քանի ակումբներ հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ի  հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով. տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները:

Ըստ տեղեկությունների` Մարկո Ռոյսը հետաձգում է «Բորուսիա»-ի հետ նոր պայմանագիր կնքելու բանակցությունները մինչև մրցաշրջանի ավարտ: Միևնույն ժամանակ, նա դժգոհ է այն փաստից, որ ակումբը վաճառել է իր առաջատար ֆուտբոլիստներ Մարիո Գյոտցեին և Ռոբերտ Լևանդովսկուն:

Ներկայիս մրցաշրջանի ավարտից հետո Ռոյսի հետ պայմանագիրը խզելու հրաժարագինը կազմելու է 20 միլիոն ֆունտ: Նրա հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեստեր Յունայթեդ»-ը:

 




Լրահոս