«Հզոր ռենջերներ»-ն ընդդեմ մանուկների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքում «Շանթ» հ/ը հաղորդումները չեն հեռարձակվում: Ծրագրերին բնակիչները հետեւում են արբանյակային ալեհավաքներով: Դրանք բավականին տարածված են սահմանամերձ քաղաքում, ուր հեռուստատեսային աշտարակի միջոցով ընդամենը մի քանի ալիք է հեռարձակվում: Նոյեմբերյան քաղաքից մի ծնող

«Ժողովուրդ»-ի թղթակցին դժգոհեց, որ «Շանթ»-ի՝ «Հզոր ռենջերներ» մարտական սերիալը վատ ազդեցություն է թողնում մանուկների վրա։ Նրա 10-ամյա որդին ֆիլմի մարտական հնարքների ազդեցության ներքո փորձել է կրկնօրինակել դրանցից մեկը: Դրա հետեւանքով երեխան գլխի պատռվածք է ստացել, Նոյեմբերյանի ԲԿ-ում տղայի գլխին 7 կար են դրել: Փոքրիկի ծնողը հայտնեց, որ բռնության բազում տեսարաններ պարունակող այդ ֆիլմի՝ երեխաների վրա վնասակար ազդեցությունից Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում եւս վատ հետեւանքներ են եղել. գյուղերից մեկում մի երեխա ցատկել է երկրորդ հարկից՝ ցավեցնելով ոտքը, մեկ այլ գյուղում էլ` եղբայրը ֆիլմի հնարքներով ծեծի է ենթարկել հարազատ եղբորը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս