Նոյեմբերյանի 7 հոգանոց խումբը վերջերս մեկնեց Արցախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի համայնքապետարանի 7-հոգանոց խումբը վերջերս մեկնել էր Արցախ, մասնակցել պատերազմից տուժած Մարտունի քաղաքի էլեկտրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներին։ Դեկտեմբերի 19-ին ոչ պաշտոնական այցով Նոյեմբերյան է այցելել Արցախի Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։ Նա Նոյեմբերյանի տարածաշրջանին եւ նրա պատմությանը ծանոթանալուց հետո իր երախտիքի խոսքն է հղել Նոյեմբերյանից Մարտունի մեկնած մասնագետների խմբին դժվարին օրերին իրենց կողքին լինելու համար։

Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը եւ Էդիկ Ավանեսյանը Նոյեմբերյան քաղաքի՝ Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ տեղակայված, Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի մոտ իրենց հարգանքի տուրքն են մատուցել զոհվածների հիշատակին, այցելել 1991թ. մայիսի 6-ին զոհված նոյեմբերյանցի միլիցիոներների հուշահամալիր։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս