Աբովյանում երեկ տեղի ունեցած ընդդիմադիր երեք կուսակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքից առաջ Armlur.am-ը հավաքվածներից փորձեց ճշտել, թե ինչն է նրանց բերել Աբովյան քաղաքի կենտրոնական հրապարակ:
Պարզվեց, որ հիմնականում ակտիվ և բոլոր քաղաքական միջոցառումներին հետևողականորեն մասնակցող զանգվածն է ընդդիմության հրավերն ընդունել: Մասնակիցները հետաքրքիր զուգադիպությամբ պարտադիր որևէ կուսակցության, հատկապես ԲՀԿ անդամներ էին: Նրանք՝ բոլորը, նշում էին, որ հիասթափված են ամեն ինչից, բայց ճարահատյալ եռյակի հետ են ապագայի հույս կապում:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում