ՀՀ Արմավիրի մարզի գյուղերը Իրաքում ծայրահեղ ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով հավաքել են ընդամենը 6 մլն դրամ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Սինջար եզդիների ազգային միավորում» հկ-ի նախագահ Բորիս Մուրազիից: Հավաքված գումարը մարզպետարանը փոխանցել է եզդիներին օգնելու նպատակով ստեղծված հաշվեհամարին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրահանգել էր մարզի գյուղապետերին եզդիներին օգնելու համար գումար հավաքել: Իսկ ՀՀ մյուս մարզերից դեռ ոչ մի արձագանք չկա: Ի դեպ, սրան զուգահեռ Իրաքում սեպտեմբերի 21-ի գիշերը ամերիկյան օդուժի օգնությամբ զինվորականների լայնամաստշաբ գործողությունների արդյունքում եզդիները սպանել էին ավելի քան 150 ահաբեկիչների: