Իջևան քաղաքի կոյուղաջրերը Աղստևն են լցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի կենտրոնում, Շատրվանների հրապարակին կից կամրջի տակ իջեւանցի երեխաները ցանցով ձուկ են բռնում: Աղստեւ գետի առափնյա մասում արդյունաբերական ձեռնարկություններ չկան, որոնք իրենց թափոններով աղտոտում են գետը: Սակայն Աղստեւի ափին գտնվող բնակավայրերի բնակիչները իրենց կենցաղային թափոնները հաճախ լցնում են գետը: Գետափնյա գյուղերի կոյուղաջրերը եւս Աղստեւ են լցվում:

Իջեւան քաղաքի կենտրոնում առեւտրական, սննդի բազմաթիվ օբյեկտներ գտնվում են Աղստեւի ափին, դրանք կախված են գետի վրա։ Այդ օբյեկտներից սննդի մնացորդներ, պլաստմասե շշեր, ցելոֆանե տոպրակներ են լցվում գետը: Իրավիճակից ելքը աշնանային անձրեւներից առաջացող վարարումներն են, որոնք աղբը կքշեն հոսանքն ի վար:

Ոսկան Սարգսյան




Լրահոս