Գարշահոտող կոյուղաջրերի ցայտաղբյուրները հեղեղել են Պերմ քաղաքը. գնացքների երթևեկությունը դադարեցվել է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պերմ քաղաքում կոյուղագծերի վթարը հանգեցրել է էլեկտրագնացքների երթևեկության խափանմանը: Կոյուղաջրերը հեղեղել են նաև մոտակայքում գտնվող ձեռնարկության տարածքը:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, գետնի տակից դուրս ժայթքած կոյուղաջրերի 30 մետրանոց ցայտաղբյուրը հեղեղել է երկաթգիծը, երկաթգծի աշխատանքն ամբողջությամբ պարալիզացված է:

1755680_20150722171941

Կոյուղուց դուրս ժայթքող գարշահոտող հեղուկը նաև հեղեղել է «Мотовилихинских» գործարանի մասնաշենքերից մեկը՝ գրեթե հասնելով առաջին հարկի պատուհաններին, գրում է հրատարակչությունը:




Լրահոս