Եթե հանրապետականը միացած լիներ «եռյակին», կմասնակցեի. Հրազդանի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն այսօր չի դիմավորելու ընդդիմադիր «եռյակի» ներկայացուցիչներին:  Այս մասին քաղաքապետը նշեց Armlur.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները մարզային այցելություն են ունենալու Հրազդան քաղաքում:

«Եթե հանրապետականը միացած լիներ եռյակին, կմասնակցեի, բայց հանրապետականը միացած չէ», – նշեց նա:

Մեր այն համեմատությանը, թե երեկ Աբովյանի քաղաքապետն անձամբ մասնակցել էր և նույնիսկ հրահանգել էր բնակիչներին ներկա գտնվել, նա հայտարարեց.

«Աբովյանի քաղաքապետը «բարգավաճ» է, դրա համար էլ մասնակցել է, ես հանրապետական եմ: Հրազդանի ժողովուրդն ազատ կամքի դրսևորում է ցուցաբերելու: Ով ուզում է, կմասնակցի, ով չի ուզում, չի մասնակցի», – ընդգծեց նա, հավելելով, որ որևէ կերպ չի խառնվելու:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր երեք ուժերը մարզային այցելություններ են իրականացնում: Այսօր նրանք կայցելեն Հրազդան քաղաք:




Լրահոս