ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արամ Դանիելյանը տարայի մեջ օձ է ժառանգություն թողել Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի հետ:

-Տիկի՛ն Ստեփանյան, կարո՞ղ եք ասել` ինչ ժառանգություն եք ստացել ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանից:

-Ժառանգությունը նախանձելիներից չէր: Ստացա 180 մլն դրամից ավելի պարտք, քայքայված ավտոպարկ, ոչ բարեհաճ վերաբերմունք նախորդ համայնքապետի աշխատակազմի կողմից, ինչպես նաեւ մի շատ հետաքրքիր նվեր, որ նախորդ համայնքապետը թողել էր ինձ: Խոսքը այս ոգելից խմիչքի մասին է:

-Նկատում ենք, որ տարայի մեջ օձ է:

-Այո, շատ հետաքրքիր եւ էկզոտիկ խմիչք է: Նախկինում ես չեմ տեսել այսպիսի խմիչք: Կդժվարանամ ասել, թե որ նշանալի ձեռքբերումն է նա փորձել նշել:

-Չարաշահումներ հայտնաբերվե՞լ եք:

-Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի էր, որ Հրազդանի բյուջեն, որ շատ չէ, բայց քիչ էլ չէ, բայց, ամեն դեպքում, 180 մլն դրամ պարտք է կուտակվել: Ասեմ, որ շատ հարցերի տրվել է տնավարի, մակերեսային մոտեցում: Նշեմ, որ նախորդ շաբաթ ավարտվեց անկախ աուդիտի գործունեությունը ընդամենը մեկ՝ հարկային բաժնի աշխատանքների ուսումնասիրությամբ: 2015-2018-ն ընկած ժամանակահատվածի գործունեությունն է ուսումնասիրվել: Բոլորը հին կադրեր էին, որեւէ մեկը աշխատանքից չի հեռացվել: Ընդամենը 2.3 տարվա ընթացքում 138 մլն դրամի չարաշահում է հայտնաբերել: Գրությունով արդեն ուղարկել ենք մարզպետարան, այնտեղից էլ՝ Տարածքային կառավարման նախարարություն: Օրենքով սահմանված կարգող խնդիրը լուծում կստանա:

Ես իրավական գնահատական չեմ տա, բայց բարոյական, քաղաքական գնահատական պիտի տա ժողովուրդը, Հրազդանի բնակիչները: Ինչո՞ւ է հատկանշական մոտ 140 մլն դրամ չարաշահումը: Եթե 2004 թվականից որոշ պարտքերի առումով մինչ այսօր ունենք 180 մլն դրամ եւ ավելի պարտք, ընդամենը 2.5 տարում հարկային բաժնից հափշտակվել է 140 մլն դրամ: Վստահ եմ, որ քրգործ հարուցվի, թիվը կմեծանա, քանի որ դրանում ընդգրկված չէ մեքենաների զրոյացման հետ կապված ինֆորմացիան վերջնական: Ինձ համար բավականին զարմանալի էր, որ հուլիսի 2-ից նախկին համայնքի ղեկավարը իր լիազորությունները վայր դնելուց հետո մոտ 30 որոշումներ է կայացրել` հողհատկացումներ, աշխատանքի նշանակումներ, ազատումներ եւ այլն: Նա իրավունք չուներ լիազորությունների ավարտից հետո կնիքը եւ ստորագրությունը օգտագործել:

Բացի այդ, մենք «ասֆալտի գործով» ունենք 20 մլն դրամի պարտք «Մավշին» ընկերությանը, որի առիթով եւս ունենք հարուցված քրգործ, քանի որ համայնքի ղեկավարը պետք է վճարի մի բանի համար, որ չի արվել կամ ամբողջությամբ չի արվել: Հրազդանի քաղաքապետը չունի ո՛չ իրավաբան, ո՛չ իրավական բաժին: Թերեւս իրավաբանի բացակայությունն է եղել, որ Հրազդանի համայնքի ղեկավարի կողմից կնքված փաստաթղթերը լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Բացի այդ, զբոսայգին, հասարակական նշանակության շատ տարածքներ 99 տարով տրվել են տարբեր մարդկանց վարձակալությամբ, բայց ոչ մի գումար չի մուտքագրվել բյուջե:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս