ՇՐՋՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին` ժամը 01:19-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 27 ԼԼ 328 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների եւ 1-03 ծառայության աշխատակիցների ժամանումը, տեղի ուժերով Սեւանի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչներ` 1986թ. ծնված Լեւոն Գեւորգյանը եւ 1989թ. ծնված Մայիս Գեւորգյանը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:




Լրահոս