Դորտմունդի «Բարուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Ռեալ», հայտնում է Goal.com-ը:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է դորտմունդյան թիմին առաջարկ անել արդեն այս ամառ: Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ռոյսն իր ապագան տեսնում է միայն մադրիդյան ակումբում, չհաշված այն, որ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի կազմում Ռոյսն անցկացրել է 63 հանդիպում և դարձել 31 գոլի հեղինակ: