Քոլեջի ուսանողը գիրք է շպրտել Թայվանի նախագահ Մա Ինցզյուի վրա՝ ի նշան բողոքի Չինաստանի հետ ջերմ հարաբերությունների, հայտնում է France-Presse-ը:
Նախագահի վրա շպրտած «Ֆորմոզայի դավաճանությունը» վերնագրով գիրքը պատմում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հոմինդան կուսակցության կառավարման մասին:
«Մենք ուզում ենք ասել նախագահին, որ սա թայվանցիների երկիրն է, և մենք չենք ցանկանում, որպեսզի նախագահը և իր Հոմինդան կուսակցությունը շարունակեն վաճառել Թայվանը Չինաստանին», – ասել է ուսանողը:
Նախագահականից քննադատել են ուսանողի արարքը, կոչ անելով կարծիքի արտահայտման համար ողջամիտ միջոցներ ընտրել: Սակայն ուսանողի դեմ մեղադրանք չի առաջադրվել: