Հայաստանը տուգանվել է Եվրատեսիլ-2012-ի մասնակցությունից հրաժարվելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) Հայաստանին տուգանել է “Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար, որը պետք է կայանա Բաքվում ապրիլի վերջին: Հաղորդում է “ԻՏԱՐ-ՏԱՍՍ”գործակալությունը` հղում կատարելով ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը: Նրա խոսքերով, նման որոշում է կայացվել Հեռուստատեսային կոմիտեի և ԵՀՄ խորհրդականների խմբի կողմից հարցի ուսումնասիրությունից հետո: Որոշման արդյունքում Հայաստանը պետք է մուծի մրցույթի մասնակցավճարը, ինչպես նաև պետք է վճարի այդ վճարի 50%-ը՝ որպես տուգանք: Նիբերգ-Ֆրանկենհաուզերը չի կարողացել հայտնել Հայաստանի մասնակցավճարի չափը: Բացի այդ, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պետք է մրցույթի եզրափակիչը հեռարձակի ուղիղ եթերով և առանց ընդհատումների: Հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ. մրցույթի մասնակցելու իրավունքից, ավելացրել է խորհրդի ներկայացուցիչը: Նիբերգ-Ֆրանկենհաուզերը պարզաբանել է, որ որոշումը կայացնելիս հաշվի չեն առնվել այն դրդապատճառները, որոնց պատճառով երկիրը որոշում է կայացրել իր մասնակիցներին Բաքու չուղարկել: “Կա օրակարգ, և որոշված ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, չի կարող փոխել իր որոշումը”, – նշել է նա՝ պարզաբանելով, որ հենց այդ իրավիճակն է տեղի ունեցել Հայաստանի պարագայում: Հրաժարվելու մասին հայտարարվել է, երբ հրաժարվելու համար նախատեսված բոլոր ժամկետները անցած էին: Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ԵՀՄ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնեն նշել է, որ Երևանի նման քայլը “Խորհրդի կանոններին չի համապատասխանում”:
 




Լրահոս