Այսօր ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել Բրիջիդ Բարդոյի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1934թ. սեպտեմբերի 28-ին:
Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 1952 թվականին։ Միջազգային ճանաչում է ստացել «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։
1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։
1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թթ բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, արվամոլության և միջռասայական խառը ամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար։
Նրա արտահայտություններից շատերը թևավոր խոսքեր են դարձել:
«Չկա ավելի բարդ աշխատանք, քան ձգտել գեղեցիկ երևալ առավոտվա 8-ից մինչև կեսգիշեր»:
«Եթե կինը չի կարողանում հասնել ցանկալի տղամարդուն, ուրեմն ծերացել է»:
«Ամեն սեր տևում է այնքան, որքան արժանի է»:
«Ես անբարո եմ ոչ ավել, ոչ պակաս, քան ցանկացած ուրիշ կին»:
«Մուշտակը գերեզման է, իրական կինը գերեզմանն իր վրա չի կրի»:
«Լավագույն օ՞րն իմ կյանքում…. Դա գիշեր էր»:
«Ավելի լավ է ծեր լինել, քան մեռած»:
«Ես ստեղծված չեմ միայնակ լինելու համար ու չեմ դիմանում միայնությանը: Մի՞թե մտածում եք, որ, երբ գիշերը միայնակ անկողին ես մտնում, սփոփվում ես մտքով, թե քեզ սիրում է աշխարհի կեսը: Աշխարհի կեսը ոչինչ է: Ինձ պետք է միայն մեկը, ով ինձ կսիրի ամեն ինչից շատ»: