ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում՝ երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը։

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին:




Լրահոս