ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՐ ՕՐԻ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արտագաղթը շարունակվում է սոսկալի տեմպերով. միայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտագաղթել է 25 հազար 394 ՀՀ քաղաքացի: Այս թիվը 5 հազար 851-ով ավելի է 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, այս տվյալները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը 2012թ. հունվար-մարտ ամիսներին» զեկույցում: Այնտեղ նշված է, որ 2011թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանից մեկնած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը եղել է 19 հազար 543, իսկ 2012թ. այդ թիվը հասել է 25 հազար 394-ի: Բայց այս իրողությունը չի խանգարում, որպեսզի ընտրացուցակներում Հայաստանի ընտրողների թիվն օր օրի ավելանա: Զավեշտալի իրավիճակ է:




Լրահոս