ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալիորեն սկսել են խաչվել իշխանությունների եւ «Ժառանգություն» կուսակցության ճանապարհները. բանն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական շտաբը տեղակայված է  Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Այս տարածքը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, պատկանում է Միխայիլ Բաղդասարովին: Նախկինում էլ այնտեղ գործում էր Բաղդասարովի «Արմավիա» ընկերությունը: Մեր աղբյուրների պնդմամբ՝ «Ժառանգություն»-ն այդ տարածքի համար նույնիսկ վարձ չի վճարում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, իհարկե, հերքեց վարձ չտալու մասին լուրը, իսկ այն, որ տարածքը պատկանում է Բաղդասարովին, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց՝ ասելով, որ չի տեսել սեփականության վկայագիրը:




Լրահոս