ԱՎԱԳԱՆԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում ուշագրավ զարգացումներ են սկսվել. Արարատի ավագանու անդամ Հերմոն Ավետիսյանը հրաժարական է տվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ դառնալու համար: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Հ. Ավետիսյանն աշխատում է «Ջրմուղ»-ում, եւ նրան է վերապահված Արարատի մի հատվածում ՀՀԿ-ի օգտին քվեարկություն կազմակերպելու, դրա դիմաց ժողովրդի ֆինանսական կարիքները հոգալու գործը: Արարատի եւ նրան հարակից գյուղերի ավագանիների 13 անդամներ նախապես ընդգրկված են եղել ՏԸՀ կազմում: Սակայն այն բանից հետո, երբ ՀԱԿ թեկնածու Գագիկ Ներսիսյանի նախընտրական շտաբը դիմում-բողոք է ներկայացրել ԸԸՀ՝ տեղեկացնելով, որ ԸՕ համաձայն՝ ավագանու անդամներն իրավունք չունեն դառնալ ՏԸՀ անդամ, նրանց միանգամից հետ են կանչել: Եւ միայն Հերմոն Ավետիսյանն է եղել, որ ավագանու աթոռը ժամանակավորապես փոխել է ՏԸՀ նախագահի պաշտոնով:




Լրահոս