ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՍՊԱՍՎԱԾԸ
ՀՅԴ հայտարարությունը, որ թիվ 4 ընտրատարածքում կուսակցությունը սատարելու է  «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին, նրա համար ե՛ւ անսպասելի էր, ե՛ւ սպասելի: «Անսպասելի էր հայտարարության առումով, բայց տեղյակ էի, որ իմ լրագրողական գործունեության հանդեպ համակրանք կա՝ տարբեր հարցերի հետ կապված ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ կամ համանման մոտեցումներ ունենալով հանդերձ»,-Tert.am-ին ասել է Սաթիկ Սեյրանյանը:

ՀՀԿ-ԻՑ ԳՈՀ ԵՆ ՄՆԱՑԵԼ
ՀՀԿ-ի հետ տարբեր ժամանակներում համագործակցած 361 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Հայաստանի հանրապետական կուսակցությանը աջակցելու եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու մասին հայտարարությամբ:

ԸՆԴԴԵՄ ԶՈԼՅԱՆԻ՞
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից կազմված «Ազատ ուսանողների ֆորում»-ը ստորագրահավաք է իրականացնում՝ պահանջելով ուսխորհրդի արտահերթ ընտրություններ անցկացնել: «Ազատ ուսանողների ֆորում»-ի անդամները, սակայն, հայտարարել են, որ այդ նախաձեռնությանը փորձել են խոչընդոտել ԵՊԼՀ ուսխորհրդի անդամները՝ իրենց ձեռքից խլելով ստորագրահավաքի ցուցակը:

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ-2
Երեկ Ավան թաղամասում խոչընդոտել են «Ժառանգություն» կուսակցության կողմից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ստեփան Սաֆարյանի նախընտրական քարոզարշավը: «Կանանցից մեկը, որի անունը Նառա էր, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի աշխատակիցներից էր: Նա հավաքում էր մեր բուկլետները եւ գոռում. «Սա մեր թաղն է, այստեղ որեւէ մեկն անելիք չունի»: Այնուհետեւ ինձ մոտեցան ՀՀԿ շտաբի ներկայացուցիչներ եւ խորհուրդ տվեցին չշարունակել քարոզարշավը, բայց ես ասացի, որ դա իմ պարտականությունն է»,-Tert.am-ին հայտնել է Ստեփան Սաֆարյանը:

ԾԵԾԿՌՏՈՒՔ
Ապրիլի 28-ին Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանի եւ մի խումբ գյուղացիների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով: Հիմնական ծեծի ենթարկվողը եղել է ՀՀԿ-ական գյուղապետը: Իսկ ծեծող Կամո Հովհաննիսյանը ԲՀԿ-ական է:

ՄԱՀԱՑԱԾՆԵՐՈՎ
Թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը հայտնաբերել է, որ ընտրացուցակներում առկա են մահացած քաղաքացիների անուններ՝ թվով 138 հոգի: Նրանք դիմել են ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն՝ պահանջելով ցուցակներից հանել մահացածների անունները:

ՈՉ ՄԻ ՁԱՅՆ ԵՌՅԱԿԻՆ
Ապրիլի 29-ին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի ժողովում, քննարկվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցը: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը  նշել է, որ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական քարոզչությունն ավելի տեսանելի դարձրեց Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերների տիրույթում այս թատերականացված միջոցառման ողջ սնանկությունը: Ժողովի մասնակիցները կոչ են արել  ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերին (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ):

ԴԵՄԿՈՒՍԸ ՎՃՌԱԿԱՆ Է
«Մայիսի 1-ը ողջ աշխարհը նշում է որպես աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոն: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը վճռական է` իրականություն դարձնելու աշխատանքի, երկրի օրինական տիրոջ Ձեր իրավունքը: Հենց այդ ուղղությամբ կուսակցության անելիքներն ամփոփված են մեր նախընտրական ծրագրում, որի յուրաքանչյուր կետի իրագործման համար պայքարելու ենք օրենսդիր մարմնում»,-ասված է ՀԴԿ-ի մայիսմեկյան ուղերձում:




Լրահոս