Հայ քաղաքական միտքը կորցրեց գաղափարի մարտիկի. Հ. Մանուկյանը՝ Դ. Հակոբյանի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 57 տարեկան հասակում մահացել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այս առթիվ սոցցանցի իր էջում գրել է.

«Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի մահվան մասին: Հայ քաղաքական միտքը կորցրեց գաղափարի մարտիկի, ում յուրօրինակ և կոլորիտային մեկնաբանություններն ու զուգահեռներ անցկացնելու անվրեպ կարողությունը երկար են հիշվելու:

Անվիճելի է, որ քաղաքական բանավիճային մշակույթը հանձին Դավիթ Հակոբյանի ստացավ նոր երանգ և հանդուրժողականության որակներ:

ՀՀ արդարադատության նախարարության և իմ անունից ցավակցում եմ Դավիթ Հակոբյանի հարազատներին և մերձավորներին քաղաքական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ»:




Լրահոս