ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծամասնական ընտրակարգով առաջադրված մեր թեկնածուներից մեկի՝ Գուրգեն Եղիազարյանի քարոզարշավի շրջանակներում մենք Նոր Հաճնում էինք: Այդ փոքր համայնքում շատ մարդ կար հավաքված: Բայց երբ ընթանում էր հանդիպումը, մի շարք երիտասարդներ հանրապետականների անունից ակնհայտորեն խանգարում էին: Խուլիգանական արարքներ էին թույլ տալիս: Սուլում էին: Օօօօ՜, չգիտեմ ինչեր էին բղավում: Իհարկե, ժողովրդի հետ միասին մենք նրանց զսպեցինք, տեղը դրեցինք: Եւ պետք է ասեմ, որ այն, ինչ ես կանխատեսում էի դեռ 20 օր առաջ, լինում է. Հայաստանում նախահեղափոխական իրավիճակը կհասցնենք այն պիկին, որը եղել է 2008-ին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Մարդիկ մեզ ասում էին, որ Սերժ Սարգսյանի հավաքին անգամ այն մի քանի մարդիկ, որ գնացել էին, չեն կարողացել «թպրտալ» ու հարց տալ: Իսկ մեր հավաքին մարդկանց հետ ազատ շփվում էինք»,-հավելեց նա:




Լրահոս