ԲՀԿ հանրահավաքը արագ ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրահավաքը շատ արագ ավարտվել է քիչ առաջ տեղացած հորդառատ անձրևի պատճառով: Կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միայն կարճ ելույթներ են ունեցել:
Վարդան Օսկանյանը իր ելույթում արձանագրել է. ,Եթե այս վիճակը, որ ստեղծվել է հանրապետական կուսակցության պատասխանատվությամբ, հանդուրժելի է ձեզ համար, ընտրեք ՀՀԿ-ին: Ես վստահ եմ, որ քվեարկելու եք փոփոխությունների օգտին, այն ուժին, որ միշտ ձեր կողքին է եղելե:
Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի ելույթի ժամանակ հորդ անձրևն ավելի է ուգնացել և հանրահավաքն ավարտվել է:




Լրահոս