Դատապարտյալների ինքնավնասումները շարունակվում են. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Գագիկի Սմբատյանի մայրը` Ռոզա Սարդարյանը, ով հայտնեց, որ որդին րոպեներ առաջ գամել է ոտքերը` պահանջելով հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

Դատապարտյալի մոր փոխանցմամբ` օրեր առաջ ևս ինքնավնասում արած որդին հույսը չի կտրել և համոզված է, որ նախարարի հետ հանդիպումից հետո միայն կարող է իր խնդիրները բարձրաձայնել և արդար որոշումներ ակնկալել:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ևս մի դատապարտյալ` Արտակ Հակոբյանը, գամել էր ոտքերը` կրկին պահանջելով հանդիպում նախարարի հետ: Ըստ երևույթին, նախարարը դեռևս չի տեսակցել դատապարտյալներին, քանի որ նույն խցում գտնվող երկու դատապարտյալներ շարունակում են ինքնավնասում անել:




Լրահոս