Պետք է պահպանենք բարձր մակարդակը. Նոյեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, թե հաճելի է, երբ մարդիկ իրենց թիմի խաղն անվանում են տիեզերական:

«Հաճելի է լսել, երբ մեր թիմի խաղն անվանում են տիեզերական: Հասկանում ենք, որ պետք է շարունակենք ջանասիրաբար աշխատել` բարձր մակարդակը պահպանելու հնարավորություն ունենալու համար»,- նշել է Նոյերը:

Հիշեցնենք, որ թիմերի հանդիպումը կայանալու է վաղը` սեպտեմբերի 30-ին, «Խիմկի Արենա»-ում:




Լրահոս