Եղանակը Հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավ-արևմուտքից տեղումնաբեր զանգվածների ներթափանցմամբ: Այս գիշեր` առանձին շրջաններում, մայիսի 4-ին կեսօրից հետո` հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Առանձին վայրերում հնարավոր են թեև կարճատև, սակայն բավականին ինտենսիվ անձրևներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում այս գիշեր էական տեղումներ չեն սպասվում, մայիսի 4-ին կեսօրից հետո պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև, քամու ուժգնացում` 5-10մ/վ: Այս գիշեր սպասվում է +12+14, մայիսի 4-ի ցերեկը՝ +21+23, երեկոյան՝ +14+16 աստիճան:
Տեղեկանում ենք “Մետեո-TV”-ից:




Լրահոս