Փոլ Սմիթը ռևանշ է պահանջում Արթուր Աբրահամից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի Փոլ Սմիթը WBO-ից պահանջում  է ռևանշ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

Հիշեցնենք, որ բրիտանացի բռնցքամարտիկը պարտություն էր կրել Աբրահամից:

«Կասկածում եմ, որ Արթուր Աբրահամը համաձայնի ռևանշի: Սակայն WBO-ն պետք է ուսումնասիրի մենամարտի տեսագրությունը:  Աբրահամը կհասկանա, որ տանուլ է տվել մենամարտը: Սպասվում էր, որ նա ինձ հետ կանցկացնի սովորական, հանգիստ մենամարտ՝ պաշտպանելով տիտղոսը, բայց այդպես չեղավ»,- նշել է Փոլ Սմիթը:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամն առավելության էր հասել Սմիթի նկատմամբ 117:111, 117:111, 119:109 հաշվով:




Լրահոս