Քաղաքացին, ի նշան բողոքի, Հանրապետության հրապարակում իր ոտքերը մեխել է փայտերին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: 51-ամյա մի քաղաքացի՝ Գրիգոր Շաքոյանը, ժամը 13.00-ից եկել է Հանրապետության հրապարակ, նստել Պարոնյանի անվան թատրոնի շենքի դիմացի հատվածում և ոտքերը մեխել է փայտերին: Դրանով Գ.Շաքոյանը փորձել է իր բողոքի ձայնը լսելի դարձնել. բանտից ազատվելուց հետո նրան նոր անձնագիր չեն տալիս, ապրելու տեղ չունի, աշխատանք չի կարողանում գտնել: Այս մասին գրում է Panorama.am-ը:
Սակայն ամբողջ օրվա ընթացքում ոչ ոք չի մոտեցել 51-ամյա տղամարդուն. նրա խոսքով, շատերն են տեսել, սակայն լավագույն դեպքում ծիծաղել են:
Գրիգոր Շաքոյանը պատմել է, որ մինչ ազատազրկումը մոր և եղբոր հետ է ապրել,ապա խաբեբայության համար 7 տարվա ազատազրկման ընթացքում մահացել է մայրը, եղբայրը տունը վաճառել է և փողը ծախսել, հիմա եղբայրն էլ է մահացած, իսկ ինքը չի կարողանում գրանցում ստանալ՝ նոր անձնագիր ստանալու համար:Քաղաքացուն տեղափոխել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:




Լրահոս