Ոստիկանությունը հերքում է, թե Չարենցավանում ձերբակալություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Չարենցավանում, ընտրակաշառք տալու պահին, ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության որևէ անդամ չի ձերբակալվել, այս մասին armlur.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ “Երկիրե օրաթերթը” հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ մայիս 2-ի երեկոյան, Չարենցավանում ընտրակաշառք տալու պահին, Հայաստանի Հանրապետական կուսակցության թեթև ձեռքով, ձերբակալվել են երեք-չորս ԲՀԿ-ականներ:
Երեկ՝ մայիսի 3-ի երեկոյան, լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ Չարենցավանում մի քանի հոգու ձերբակալել են, բայց, ընդամենը, մի քանի ժամով:
“Վերջին պահին ՀՀԿ-ն փոխել է մարտավարությունը` ընտրություններից մի քանի օր առաջ ավելորդ լարվածությունից խուսափելու համար”,- գրել է օրաթերթը՝ նշելով, որ ձերբակալությունները կատարվել են ՀՀԿ նախընտրական շտաբի ահազանգի հիման վրա:




Լրահոս