Դպրաբակ գյուղում տուն է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում մայիսի 4-ին` 00.43-ին հրդեհի մասին ահազանգ է ստացվել: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մեկուսացրել եւ մարել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից armlur.am-ին տեղեկացրին, որ այրվել են Յ. Քարամյանին պատկանող անասնագոմը եւ Գ.Բիջոյանին պատկանող փայտյա տնակը` 30 քմ մակերեսով:
Նույն օրն ավելի ուշ` 03.34-ին ահազանգ է ստացվել, որ Հարթավան գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այրվել են Լ.Մակարյանին պատկանող ոչ բնակելի տան տանիքի փայտյա կոնստրուկցիաները` 150 քմ մակերեսով: Նախորդ օրն ահազանգ է ստացվել Դպրաբակ գյուղում հրդեհի մասին: Այրվել է Ն.Դուրյանին պատկանող տան առաստաղը եւ տանիքը` 210 քմ մակերեսով:




Լրահոս