Դիակ բնակարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 3-ին, ժամը 16.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի 17Ա շենքի թիվ 53 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել “1-02” և “1-03” ծառայությունները:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերվել է 1938թ. ծնված Ա.Մկրտչյանի դին:




Լրահոս