Դպրոցների տնօրենների մոտ 70%-ը ՀՀԿ-ական են.խախտումներ ընտրարշավի ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի իշխանությունները կրկնակի խտրականություն են կիրառում ՀՀ սահմանադրությամբ իրավահավասար հայտարարված ընտրողների միջև, այս մասին այսօր ահազանգեց Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև մի շարք իրավապաշտպաններ:”Արտասահմանում բնակվող 6-7 հարյուր հազար քաղաքացիներին ՀՀ իշխանությունները զրկել են դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրելու իրավունքից, սակայն նույն ներկայացուցչության աշխատակիցները ունեն ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք”,– ասաց նա:
Լևոն Բարսեղյանը ցավով նշեց, որ ինքն ուսումնասիրություններ է կատարել դպրոցի տնօրենների շրջանում և պարզել, որ նրանց մեծ մասը կուսակցական են:
“Ուսուցիչը պետք է, պարզապես, ունենա ընտրելու իրավունք, նա չպետք է քարոզարշավի մասնակից դառնա: Հայաստանում բոլոր խոշոր քաղաքների, բոլոր հանրակրթական դպրոցների, վարժարանների տնօրենների մոտ 70%-ը ՀՀԿ-ական են”,– նկատեց իրավապաշտպանը:”Գյումրիում 42 դպրոցի տնօրեններից 32-ը՝ ՀՀԿ-ական են: Աբովյան քաղաքում մի դպրոցի տնօրենի հարցրի՝ կուսակցակա՞ն է, թե՞ ոչ, ասաց, որ ինքը ԲՀԿ-ական է և Աբովյանի մյուս դպրոցների տնօրեններին այլևս անհրաժեշտություն չկա նույն հարցը տալուե,- իրավիճակը ներկայացրեց Լևոն Բարսեղյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, իր հերթին, նշեց, որ իրեն ամենից շատ անհանգստացնում է այն, որ մարդիկ վախենում են բարձրաձայնել անօրինականությունների մասին:
“Մարդիկ մեզ հաղորդում են եղելության մասին, բայց ասում են՝ անունս չտաս: Օրինակ, մի ընտրատեղամասի հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից մեկը, ասաց, որ հրաժարվել է այդ աշխատանքից, քանի որ հարազատները զանգել և ասել են, որ իրենց վրա ճնշում են գործադրում: “Երևան Սիթիե սուպերմարկետի աշխատողներին ստիպում են ցուցակներ ապահովել”,- տեղեկացրեց Իշխանյանը:
Վերջինս նշեց, որ այսօր ընտրախախտումներն իրականացվում են, առավելապես, ընտրատեղամասերից դուրս:”Անհրաժեշտ է տեղամասից 50 մետր այն կողմ գնալ և կտեսնեք, թե ինչպես են ընտրակաշառք բաժանում”,- ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահը:Լևոն Բարսեղյանն էլ ավելացրեց, որ Գյումրիում մարդկանց հետևից տնետուն գնում են և ասում, որ ընտրությունների գնալ չեն կարող, քանի դեռ իրենց հետևից մեքենա չեն ուղարկել: 




Լրահոս