ՎՊ-ի հաշվետվությունները մնում են հաշվետվության մակարդակում. Լ. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարությունների ժամին նշեց, որ Վերահսկիչ պալատի ներկայացրած ոլորտային հաշվետվություններում արված բացահայտումները մնում են հաշվետվության մակարդակում և ոչ ավելի.

«Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի ներկայացրած ոլորտային հաշվետվություններում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում վեր են հանվում բազմաթիվ խնդիրներ, որոնք անմիջականորեն կապված են պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումների հետ: Այդուհանդերձ, ինչպես նախորդ տարիների փորձն է ցույց տվել, բացահայտումները մնում են հաշվետվության մակարդակում և ոչ ավելի:

Բացահայտումների վերաբերյալ Վերահսկիչ պալատի նախագահին ուղղված մեր բոլոր հարցերը ունենում են մեկ պատասխան՝ դատախազությունը գործ է հարուցել: Սակայն վաղուց ակնհայտ է, որ այդ բացահայտումներն իրականում ծառայում են կառավարող վերնախավից թաքցրած ատկատների մասին տեղեկություններ հավաքելու և տարբեր տրամաչափի չինովնիկների նկատմամբ կոմպրոմատի փաթեթ կազմելու նպատակով:

Նույն կերպ, Պաշտպանի տարեկան զեկույցում նշված է, որ չնայած մի շարք բողոքների, բնապահպանության նախարությունը չի իրականացրել անհրաժեշտ ստուգումներ»,- հայտարարեց նա:




Լրահոս