Հայկ Մարությանը թիմ չունի, իսկ Խաժակյանը մրցակից չէ Ավինյանին. Լյուդմիլա Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու նախկին անդամ Լյուդմիլա Սարգսյանը թեև դուրս է եկել քաղաքականությունից, բայց ArmLur.am-ի հետ զրույցում խոսեց Երևանի ավագանու սպասելիք ընտրությունների մասին:

-Տիկին Սարգսյան, ի՞նչ կարծիք ունեք Երևանի ավագանու ընտրությունների մասին, ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Ես կարծում եմ՝ ինչքան շատ լինեն թեկնածուները և ամուր թիմեր ունենան, այնքան հետաքրքիր պայքար կլինի: Բայց առայժմ չեմ տեսնում շատ ուժեղ թիմեր, որոնք կարող են իրապես մրցակցություն վարել իշխող թիմի հանդեպ:

-Տիգրան Ավինյանը հավակնում է լինել Երևանի քաղաքապետ, այս մասին ի՞նչ կարծիք ունեք, արժանի՞ հավակնորդ է:

-Տիգրան Ավինյանը ռեալ հաղթանակ տանելու հնարավորություններ ունի: Մյուսների հարցն այլ է, որ եթե չհաղթեն, գոնե մասնակցություն ապահովեն: Ցանկալի է ոչ թե 3, այլ 4-5 քաղաքական ուժ լինի, որովհետև այդպես ավելի ճիշտ կլինի, կարծիքների բախում է տեղի ունենում, ընդդիմությունն ավելի լավ է ներկայացված լինում  քաղաքապետարանում, և վերջապես այդ նույն թիմերը հետագայում պատրաստվելու են խորհրդարանական ընտրություններին։ Շատ լավ կլինի, որ քաղաքապետի ընտրություններում որոշակի կայացվածություն ունենան, որպիսի կարողանան լուրջ պայքարի մեջ մտնել: Հայասատանի քաղաքական դաշտը, կարծես ամայացած լինի և լավ կլիներ, որ նորաստեղծ ուժերը լուրջ պայքարի մեջ կարողանային մտնել: Հիմա ռեալ սերնդափոխություն է տեղի ունենում քաղաքական դաշտում:

– Տիկին Սարգսյան, ի՞նչ կասեք Հայկ Մարությանի քաղաքականություն վերադարձի մասին:

– Կարող եմ ասել, որ Հայկ Մարությանը թիմ չունի, այսինքն` քաղաքական պայքարի մեջ մտնելու համար նախ պետք է կուսակցություն ունենալ և այդ կուսակցությունը պետք է կազմված լինի քաղաքական մարդկանցով: Ես, որքան գիտեմ, Հակ Մարությանը նման հնարավորություն դեռ չունի, եթե նույնիսկ ստեղծի էլ նա լուրջ քաղաքական պայքար չի կարող տանել, որովհետև էդ քաղաքական փորձը չկա թիմում:

-Ըստ Ձեզ, ով կարող է լինել Երևանի քաղաքապետ, որը կբավարարի նշված պահանջները:

– Միայն Տիգրան Ավինյանն ունի նման քաղաքական թիմ, առայժմ այլ քաղաքակ ուժ չեմ տեսնում: Մյուս թիմերը որոշակի մրցակցություն կապահովեն, բայց ռեալ հաղթանակ տանել չեն կարողանա: Դավիթ Խաժակյանն էլ բավականին հաջող թեկնածու է, բայց, միևնույնն է,  մրցակից չի Տիգրան Ավինյանին:

Էմմա Միքայելյանը




Լրահոս