Ֆրանսիայի նախագահական ընտրություններից երկու օր առաջ, տարբեր սոցիալական հարցումների արդյունքներով, գործող նախագահ Նիկոլա Սարկոզին զիջում է սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Հոլանդին: Հարցման տվյալներով, որոնք անցկացվել են թեկնածուների միջեւ մայիսի 2-ին կայացած հեռուստաբանավեճից հետո, Հոլանդին պատրաստ է աջակցել ֆրանսիացի ընտրողների 53 տոկոսը, մինչդեռ գործող նախագահին՝ 47 տոկոս: Սույն հարցման նախորդ արդյունքների հետ համեմատությամբ, Սարկոզին բարելավել է իր ցուցանիշը երկու տոկոսով: Հարցվածների 31 տոկոսն հայտնել է, թե հեռուստաբանավեճի ժամանակ ավելի համոզիչ են եղել Հոլանդի փաստարկները, մինչդեռ 29 տոկոսը նախընտրել է Սարկոզիին: Մեկ այլ OpinionWay հարցման արդյունքներով, Հոլանդը կարող է հուսալ 52,3 ֆրանսիացի ընտրողների վստահությանը, մինչդեռ Սարկոզին՝ 47,5-ին: Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 6-ին: Առաջին փուլի արդյունքներով, սոցիալիստների առաջնորդը ստացել էր ընտրողների 28,63% քվեն, մինչդեռ գործող նախագահը՝27,18%:
Սարկոզին զիջում է Հոլանդին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ