Զոհրապ Եգանյանը նշանակվել է Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ է նշակվել Զոհրապ Եգանյանը, ով մինչև սեպտեմբերի սկիզբը զբաղեցնում էր Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը:

Զոհրապ Եգանյանը սոցցանցի իր էջում գրել է.«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի»:




Լրահոս