
Այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև Շանթ Հարությունյանի համախոհները, շարունակելով իրենց խաղաղ ցույցը, հայտնեցին, որ հոկտեմբերի 3-ին ժամը 11-ին պատրաստվում են անցկացնել մեծ երթ:
Կոչ անելով բոլոր հայրենասերներին անպայման մասնակցել երթին՝ ցուցարարներից մեկը նշեց, որ հաջորդ անգամ իրենք լինելու են ավելի բազմամարդ: Նրանք շարունակում են վանկարկել «Ազատ անկախ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկայլներին»: