Գունագեղ ծաղիկների փառատոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին Հոլանդիայում մեկնարկում է ծաղկային փառատոնը: 40 կիլոմետրանոց ծաղկային շքերթը ձգվում է Նորդվեյկից Հաարլեմ: Ծաղկային ավտոշարասյունը բաղկացած է 50 ավտոմեքենայից: Ներկայացվում են միլիոնավոր ծաղիկներից պատրաստված քանդակներ եւ յուրօրինակ կոմպոզիցիաներ:Ավտոշարասյունն ավարտվում է Կեյկենհոֆ զբոսայգու գլխավոր ծառուղում:  Այնտեղ ներկայացված են շուշանի 300 տարբեր տեսակների 3000 ծաղիկներ: Զբոսաշրջիկները կարող են վայելել այգու ծաղկադաշտերը՝ գետում մակույկով շրջելով: 1-ժամյա զբոսանքը մեկ անձի համար արժե 7,50 եվրո:




Լրահոս