Կառավարության նիստի ժամանակ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ներկայացրեց օրինագիծ, որով Ուսուցչի տոնը նշելու համար Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտին առաջարկում է տրամադրել 10 մլն 848 հազար դրամ:
Նախագիծը ներկայացնելու ժամանակ Հովիկ Աբրահամյանը բարկացավ և Մկրտչյանին կարգադրեց, որ ավելի բարձրաձայն ներկայացնի, որ Կառավարության բոլոր անդամների համար նրա խոսքը լսելի լինի:
«Պարոն Մկրտչյան էդ թուղթը հնարավոր չի՞ նորմալ ներկայացնել, նորմալ ներկայացրե՛ք, մենք էլ հասկանանք: Ես գիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բայց պետք է մնացածն էլ լսեն»,- ասաց Աբրահամյանը: Դրանից հետո Մկրտչյանը սկսեց ավելի բարձր տոնով ներկայացնել նախագիծը, ինչը ևս առաջացրեց Աբրահամյանի զայրույթը:
«Ընենց էլ մուննաթ ես գալիս մեր վրա, չենք հասկանում՝ ինչի համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: