Քարոզչությանը խոչընդոտելու փաստով նշանակվել է ծառայողական քննություն. Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք առանց կրճատումների. “Կայքէջերից մեկում տեղեկատվություն է հրապարակվել, թե Արարատի թիվ 18 ընտրատարածքում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են Աժ պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թևոյանի` թռուցիկներ բաժանող կողմնակիցներին:Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որն իրականացնում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: Քննության արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ”:




Լրահոս