ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես գրում է 1in.am – կայքը, 8:05-ի սահմաններում   գտնվելով Արաբկիր վարչական շրջանի 4/10 ընտրատեղամասում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի կողմից իրականացվող շտապ օգնության ծրագրի շրջանակներում, ականատես եղան ընտրախախտման: Ընտրողի անունը գրանցված չի եղել ընտրացուցակներում: 
Գրանցամատյանի աշխատակցի խոսքերով՝ ընտրողի ազգանունը չկա ցուցակներում, բայց դա ոչ թե իրենց մեղքն է, այլ ընտրողի. «Դա պետք է նախապես ընտրողը ճշտեր՝ կա՞ արդյոք իր անունը, թե՞ ոչ, և բացակայության դեպքում դիմեր անձնագրային ծառայություն: Լուծվող խնդիր է, օրվա ընթացքում անպայման կկարգավորվի, և նա կմասնակցի ընտրության»:
«Դա իմ խնդիրը չէ: Ես չէ, որ այդ ամենը պետք է համակարգեմ: Ես այստեղ եմ ապրում և ըստ այդմ, պետք է այստեղ ընտրեի»,- ասել է քաղաքացին:




Լրահոս