Հնդկաստանը կմաքրեն աղբից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանում մեկնարկել է «Clean India» հնգամյա ծրագիրը, որն ուղղված է երկիրը աղբից մաքրելուն: Այդ մասին տեղեկացրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին:

Վերջինիս խոսքով՝ 2019-ին նշվելու է Հնդկաստանի անկախության մարտիկ Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը, իսկ մաքուր երկիր ունենալու նրա երազանքը դեռևս չի իրականացել: Այդ առնչությամբ 5 տարում նախատեսվում է ամեն հնդիկի ապահովել զուգարանով, կազմակերպել խմելու ջրի հասանելիությունը, ինչպես նաև՝ աղբից մաքրել երկրի յուրաքանչյուր անկյունը:

«Clean India» ծրագրին արդեն աջակցում են երկրի առաջատար բուհերի ուսանողները, պաշտոնյաներն ու ոստիկանները, որոնք մասնակցում են շաբաթօրյակների: Տասնյակ հազարավոր հնդիկներ խորհրդանշական երդում են տվել, որ «յուրաքանչյուր տարի աղբ հավաքելուն իրենց ժամանակից 100 ժամ են տրամադրելու»: Բացի այդ՝ ենթադրվում է անպատեհ տեղում աղբ նետելու համար տուգանքը 16 ԱՄՆ դոլարից բարձրացնել մինչև 80 դոլարի. հայտնում է svpressa.ru-ն:




Լրահոս