Սիրիական Հոմս քաղաքում կատարված կրկնակի ահաբեկչւթյունից 40 մարդ է զոհվել: Նրանցից 30-ը երեխաներ են: Մոտ 100 մարդ վիրավորվել է. տեղեկացնում է Россия 24-ը:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել դպրոցի հարևանությամբ: Պայթուցիկ պարունակող ավտոմեքենան պայթել է հենց այն պահին, երբ աշակերտները դասերից հետ դուրս էին գալիս դպրոցից:
Մի քանի րոպե անց մահապարտն իրեն պայթեցրել է մոտակայքում գտնվող հոսպիտալի մոտ:
Աքրամա թաղամասը, որտեղ տեղի են ունեցել երկու ահաբեկչությունները, հիմնականում բնակեցված է ալավիտներով, ովքեր Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներն են: