«Բորուսիա»-ում չկա ճգնաժամ. Օբամեյանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է «Անդերլեխտի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում տարած հաղթանակը:

«Բորուսիա»-ում չկա ճգնաժամ, պարզապես որոշ խաղերում բախտը երես է թեքում մեզանից: Այդ պատճառով էլ կարևոր էր «Անդերլեխտի» հետ խաղում հաղթանակը: Կարեւոր չէ, թե ովքեր դարձան գոլի հեղինակ: Ուրախ եմ, որ հաղթեցինք «Շալկեի» հետ դերբիի անհաջող հանդիպումից հետո»:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթել է «Անդերլեխտին»: Իմոբիլեն բացել է հաշիվը, իսկ Ռամոսը երկրորդ խաղակեսում դարձել դուբլի հեղինակ:

 




Լրահոս