
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսն այսօր վերսկսել է մարզումները:
25-ամյա ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով: Հնարավոր է՝ Ռոյսը կարողանա մասնակցել հոկտեմբերի 18-ին «Քյոլնի» հետ կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ Ռոյսը վնասվածք էր ստացել Եվրո-2016-ի ընտրական խաղի ՝ Գերմանիա-Շոտլանդիա խաղի ժամանակ: