Գոլորշացող թանաք 34/22-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ընտրատեղամասում վաղ առավոտից լարված մթնոլորտ է: Պարբերաբար վիճաբանություններ են հանձնաժողովականների եւ դիտորդների միջեւ: Բանն այն է, որ վստահված անձինք եւ դիտորդները նկատել են, որ կարմիր գույն ունեցող կնիքի թանաքը կարճ ժամանակ անց անհայտանում է: Հանձնաժաղովի անդամները, այլ ելք չունենալով, այդ մասին հայտնել են ԿԸՀ-ին, որտեղից էլ ցուցմունք են ստըացել  , որ հարկավոր է աշխատել կապույտ գույնի թանաքով: «Որպեսզի արդար ընտրություններ անցնեն, մենք փոխեցինք թանաքի գույնը»,- պատմում է հանձնաժողովի ներկայացուցիչը:Այս ընտրատեղամասում վստահված անձինք նաեւ նկատել են, որ տեղամասից դուրս քարոզարշավ է ընթանում: Մի խումբ երիտասարդներ ընտրողներին հորդորում են ՝ ում օգտին քվերակել: ԲՀԿ վստահված անձը տեղամսում գոռում էր, որ դրսում «Սլաբոդկա» թաղամասի երիտասարդներն են, ովքեր իրեն սպառնացել են: 




Լրահոս