
Երևանի Էրեբունի համայնքի 13/9 ընտրատեղամասում, որը տեղակայված է Ոստիկանության դիմաց գտնվող թիվ 120 միջնակարգ դպրոցում, ուշագնաց է եղել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Գրիգորյանը։ Շտապ օգնության աշխատակիցներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել Գրիգորյանին, որից հետո վստահված անձը տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն։
Ականատեսները վկայում են, որ վստահված անձի առողջական վիճակի կտրուկ վատանալը միջադեպի պատճառով չի տեղի ունեցել. Հովհաննես Գրիգորյանը ուշագնաց է եղել սթրեսի պատճառով։